Arsine.
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000:
Հարցերս հետևյալն են`
1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 – 300 000 = 1 200 000
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից
3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են.
դտ342 կտ 529
դտ529 կտ251
1. Այո, կարող եք:
2. Այո, ճիշտ են:
Չմոռանաք կազմել շահաբաժին հայտարարելու վերաբերյալ հիմնադիրների ժողովի արձանագրությունը: