Accountant.am

Արման․

Եթե ՍՊԸ մասնակցի կողմից ստացված շահաբաժինը ներդրվում է ընկերության կանոնադրական կապիտալում, ապա այս շահաբաժնի մասով վճարված եկամտային հարկը կարող է վերադարձվել։ Ինչպե՞ս է այդ վերադարձն իրականացվում։ Խնդրում եմ նկարագրել քայլերը։ Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կարող է վերադարձվել եթե 159 հոդվածի հանգամանքները չեն եղել,

«4. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարըներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով հաշվի առնելով սույն մասով սահմանված սահմանափակումները:
Սույն մասով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցում չի կատարվում, եթե շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ձևավորվող շահույթից բաշխվող շահաբաժիններից վճարված եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման կամ այլ վարչական ակտով արձանագրված՝
1) Օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 415-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկով խախտում.
2) Օրենսգրքի 412-րդ հոդվածի պահանջների երկու և ավելի անգամ խախտում.
3) Օրենսգրքի 416-րդ հոդվածի պահանջների երեք և ավելի անգամ խախտում։
Սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումներին վերաբերող ստուգման կամ այլ վարչական ակտի վարչական կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում ստուգման կամ այլ վարչական ակտի ուժի մեջ մնալը հիմք չէ սույն մասով նախատեսված դիմումների հիման վրա եկամտային հարկի փոխհատուցված գումարները պետական բյուջե վերադարձնելու համար:»։
Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված սահմանափակումների կիրառության առումով հաշվի են առնվում միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված՝ սույն օրենքով սահմանված իրավախախտումները։  

Արթուր

Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1.եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում,

2.անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների և (կամ) քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը և (կամ) ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

3.հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք,

4.հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք,

5.կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ,

6.բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածք:

Last edited 28 րոպե առաջ by Արթուր