Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ շահաբաժնի եկամտային հարկի վերադարձը դեռ գործու՞մ է, թե՞ ոչ։ Եթե գործում է, տվյալ տարվա ընթացքում վճարված շահաբաժինների եկամտային հարկի վերադարձի համար ե՞րբ պետք է դիմել ՊԵԿ և ինչպե՞ս։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դեռ գործում է ,սակայն սկզբից ոչ թե ՊԵԿ պետք է դիմեք,այլ պետռեգիստր հետո ՊԵԿ, դա ընթացակարգ է,

Անահիտ

Եթե այս տարվա մեջ լինի կանոնադրական կապիտալի համալրումը և այս տարի դիմենք, ետ կստանանք միայն ա՞յս տարվա ընթացքում վճարված շահաբաժիննեերի եկամտային հարկը։

Tigran

այո ,բայց նաև կապ ունի ՍՊԸ է թե ԲԲԸ/ՓԲԸ, երբ եք վճարելու այդ շահաբաժինները
հ.159
4. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով:

Անահիտ

ՍՊԸ է։
Շնորհակալություն