Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ

Կարեն․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 2023 թվականին հունվարի 25-ին շահաբաժինների բաշխման մասին որոշում է ընդունել, որը կազմել է 15 000 000 ՀՀ դրամ։ Եթե այդ գումարը այս ամիս վճարեմ ֆիզ․ անձին, որից 5 տոկոսը պահում կատարեմ և վճարեմ պետությանը որպես եկամտային հարկ, որը կազմում է 750 000 ՀՀ դրամ, այնուհետև 750 000 ՀՀ դրամը բաժնետերը մուտքագրի բանկային հաշվին որպես կանոնադրական կապիտալի ավելացում, պետությունը ետ կվերադարձնի՞ այդ գումարը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ոչ, պետք է կատարեք կանոնադրականի ավելացում,գրանցեք, նոր հետո դիմեք ՊԵԿ,

Գրիգ

Շահաբաժնի բաշխման որոշումը, կանոնադրական կապիտալի համալրման վերաբերյալ որոշումը, բանկային հաշվին համալրվող գումարի հանձնարարագիրը, կամ մուտքի օրդերը (բնօրինակը) ներկայացնում եք պետռեգիստր, փոփոխությունն անում են, հետո ռեգիստրից վերցնում եք տեղեկանք կապիտալի փոփոխության վերաբերյալ, ներկայացնում հարկային։