Շահաբաժնի՝ որպես ծախս համարվելու վերաբերյալ

H.K.

Համաձայն Հարկային Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի ծախս չի համարվում սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով, իսկ 123-րդ հոդվածով ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ստացվող շահաբաժինները: Ինչպե՞ս հասկանալ. հայտարարված շահաբաժինը ծախս չի համարվում, իսկ տրված շահաբաճինը ծա՞խս է համարվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հոդված 123.Այլ նվազեցումները
2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ստացվող շահաբաժինները:
Այսինքն՝ շահաբաժինների գծով ստացված եկամուտը հաշվի չի առնվում որպես եկամուտ, քանի որ դիմացի կողմի համար, ով որ վճարել է այդ շահաբաժինը , 112-րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի համաձայն ծախս չի համարվում։

Tigran

Այո, ծախս չի համարվում սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով, քանի որ արդեն շահույթը հաշվելիս ծախսերը նվազեցվել են ու շահութահարկը պահվել, որը արդեն կհարկվի եկամտային հարկով: Իսկ ստացվածները արդեն իսկ հարկվել են կամ այստեղ, կամ դրսում, որ ոչ գործառնական/ներդրումային գործունեությունից եկամուտ են: