Անժելա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: Ի՞նչ կարգով է կատարվում շահաբաժինների վճարումը, ե՞րբ չի թույլատրվում վճարել շահաբաժինները և ի՞նչ իրավական և հարկային հետևանքներ կարող են լինել հետևյալ 3 դեպքերում.
1. ՍՊԸ-ն ունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, սակայն այդ շահաբաժինները չեն վճարվել:
2. ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, սակայն շահաբաժիններ են վճարվել:
3. ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել:
Կանխավ շնորհակալություն:
ՀՀ օրենքը ՍՊԸ-ների մասին
Հոդված 24.Շահույթի բաշխումն ընկերության մասնակիցների միջև
1. Ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
3. Բանկերի մասնակիցների միջև շահույթի բաշխման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 25.Ընկերության մասնակիցների միջև ընկերության շահույթի բաշխման սահմանափակումները
Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել ընկերության մասնակիցների միջև իր շահույթի բաշխման մասին կամ վճարել ընկերության մասնակիցներին շահույթ, որի բաշխման մասին որոշումն արդեն ընդունված է`
ա) մինչև ընկերության կանոնադրական կապիտալի լրիվ վճարումը.
բ) եթե որոշման ընդունման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից և պահուստային ֆոնդից կամ այդ չափից փոքր կդառնա նման որոշման ընդունման արդյունքում.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ընկերությունը ունի մի քանի տարիների չբաշխված շահույթ, սակայն չունի բավարար քանակությամբ դրամական միջոցներ այն հիմնադիրներին վճարելու համար: Որքա՞ն ժամանակ կարող ենք այդ գումարը թողնել 529 հաշվի կրեդիտում: Շնորհակալություն, խնդրեմ պատասխանեք, եթե հնարավոր է: