Արեգա․
Հարգելի փորձառու հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց, որի համար ակնկալում եմ ձեր ճիշտ պատասխանները.
ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՊԸ-ն (որն ունի մեկ մասնակից) 2018-2021թ գործունեության արդյունքներով չբաշխված շահութը կազմել է 155 մլն դրամ: 2022թ․ կազմակերպությունը ընդունել է որոշում բախշման ենթակա շահույթի գումարը վճարի միակ մասնակցին: Ընկերությունը կարողացել է վճարել 103 500 000 դրամ միակ մասնակցին և դրա 5%-ը՝ 5 175 000 դրամ եկամտային հարկ բյուջե:
Հարց 1. Կարո՞ղ է ընկերությունը 2022թ․ արդյունքներով մնացած գումարը ճանաչի որպես հիմնադրին պարտք.
Հարց. 2 Կարո՞ղ է ընկերությունը շահաբաժնի վճարումից առաջացած և վճարված եկամտային հարկը՝ 5 175 000 դրամը բյուջեից ետ ստանա 2022թ. դեկտեմբեր ամսին: Ինչպե՞ս է դա կատարվում: Խնդրում եմ արձագանքեք։
Բարև Ձեզ։
1․ Այո, հայտարարված, բայց չվճարված շահաբաժինը պարտավորություն է մասնակցի նկատմամբ
2․ Այո, հնարավոր է ետ ստանալ եկամտային հարկը։ Այդ գումարի չափով մասնակիցը ներդրում է կատարում ընկերության կանոնադրական կապիտալում, և, ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը, ետ է ստանում այդ գումարը։ Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է․
Հարց 1. Կարո՞ղ է ընկերությունը 2022թ․ արդյունքներով մնացած գումարը ճանաչի որպես հիմնադրին պարտք.
իսկ ինչու է այդպես ստացվել որ շահույթը 155 մլն դրամ է,սակայն կարողացել եք վճարել 103,5, վերստուգեք ճիշտ եք հաշվել,
Հարց. 2 Կարո՞ղ է ընկերությունը շահաբաժնի վճարումից առաջացած և վճարված եկամտային հարկը՝ 5 175 000 դրամը բյուջեից ետ ստանա 2022թ. դեկտեմբեր ամսին: Ինչպե՞ս է դա կատարվում: Խնդրում եմ արձագանքեք։
ըստ օրենքի այսպես է.
Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով:
ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ:ԻՍԿ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՇԱՀԱԲԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ,ԹԵ ՇԱՀԱԲԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՄԱՐ