Նվերների տրամադրում գնորդներին

Շուշանիկ․

Բարև ձեզ, հագելի գործընկերներ։ Խնդրում եմ պարզաբանել․ ըստ օրենքի հետևյալ գործարքը ընկերությունը մարկետինգային նպատակների համար գնորդներին տալիս է անհատույց նվերներ։ Դա օրենքով ինչպե՞ս է կարգավորվում, և հաշավապահական ինչպիսի՞ ձևակերպում պետք է տամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դա գովազդային ու մարկեթինգային ծախս է,

Շուշանիկ

Շնորհակալ եմ, գովազդային ծախսը այո, գիտեմ, բայց հարկային առումով ապարանքը դուրս է եկել պահեստից։ Հաշիվ դուրս գրվելու է, թե՞ ոչ, անհատույց տալու դեպքում։

Լիլյա

Հաշիվ պետք է դուրս գրել։

Նաիրա

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ

Հոդված 15.6.Ապրանքի կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներ  
1. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը ակցիա իրականացնողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է, որի ընթացքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գնի անմիջական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն ակցիայի ընթացքում դրանք ձեռք բերելը դառնում է այլ կերպ շահավետ:
2. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները, ի թիվս այլնի, կարող են ներառել՝
1) ակցիայի գնի դիմաց լրացուցիչ ապրանքի կամ ծառայության առաջարկ.
2) ակցիայի շրջանակում փաթեթի առաջարկ, որի ընդհանուր գինը ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը:
3. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումների համար ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գինը, ակցիայի իրականացմամբ պայմանավորված, չի կարող բարձրացվել` լրիվ կամ մասնակի ներառելով տրվող նվերների, բոնուսների կամ այլ միջոցների արժեքը։
4. Ակցիա իրականացնողն ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում կիրառելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող և տվյալ ակցիայի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ և ընկալելի։
5. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավելի, քան մեկնարկի պահից երեք ամիս։
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետը չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների՝ ակցիայի ժամկետի ավարտից հետո կիրառման հնարավորությունը։
7. Ակցիա իրականացնողը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, չի կարող իրականացնել նույն ապրանքների համար ապրանքի իրացման կամ նույն ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում։