Նվազեցում շրջանառության հարկից

Աննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք, հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը ներմուծված կիսաֆաբրիկատների՝ ներմուծման հայտարարագրի մեջ նշված արժեքը կարո՞ղ է նվազեցնել շրջհարկի հաշվետվության մեջ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կարծում եմ կարող եք , քանի որ այդ պարբերության նշված է.
Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:

առևտրում մաքսային հայտարարագիրը հիմք է հանդիսանում նվազեցման համար,

Anna

Շնորհակալություն:

Ruzanna

Այո կարող եք, քանի որ որպես հիմք ունեք ներմուծման հայտարարագիրը:

Anna

Շնորհակալություն

Արմինե

Իսկ տարածք ենք վարձակալել ֆիզ անձից, որը ցույց եմ տալիս եկ. հաշվետվության մեջ։ իսկ շրջ. հարկի եռամսյակային հաշվետվությունում այդ վարձակալությունը կարո՞ղ եմ որպես ծախս համարել՝ նվազեցում անելու համար (վարձավճար+վարձ.եկ)։

Մարի

Այո կարող եք, որպես հիմնավորող փաստաթուղթ կարող է հանդես գալ վարձակալության ակտը։

Արմինե

Մենք ունենք նոտարով կնքված պայմանագիր։ Այսինքն և՛ վարձավճարը, և՛ վարձի հարկը (պայմանագրով մենք ենք վճարում 10 տոկոսը) ես կարող եմ հանգիստ ծաղս ցույց տալ։

Լևոն

Ոչ, չեք կարող, քանի որ շրջանառության հարկի հաշվարկում նվազեցվում են բացառապես ապրանքի գծով ձեռքբերումները։

Արմինե

Բայց իմ մոտ առեվտուր չի, այլ ծառայություն է։