Ռոման.
Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է առևտրով՝ շրջանառության հարկի դաշտում: Ձեռքբերված ապրանքի մասով ունի ստացված ապրանքի հաշիվ և տվյալ ապրանքի բեռնափոխադրման հաշիվ: Արդյո՞ք Ա/Ձ-ն իրավունք ունի նվազեցվող գումարի մեջ ներառել բեռնափոխադրման ծախսը և պակասեցնել շրջանառության հարկից:
Ոչ, չի կարող Ա/Ձ-ն նվազեցվող գումարի մեջ ներառել բեռնափոխադրման ծախսը և պակասեցնել շրջանառության հարկից:Դա համարվում ոչ անմիջական ծախս:
Ոչ, չեք կարող, դուք կարող եք նվազեցնել միայն անմիջականորեն վաճառքի նպատակով ձեռքբերվսծ ապրանքների ձեռքբերման ծախսերի 4 %-ը։
Ոչ, չեք կարող: Բեռնափոխադրման ծախսը չի ներառվում շրջանառության հարկից պակասեցվող գումարի մեջ:
Բեռնափոխադրումը չեք կարող։