Սուսաննա.
Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը իր հողատարածքի վրա կառուցում է շենք, որի համար ունի նախագիծ և կատարել է համապատասխան վճարում։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է այդ գումարը շահութահարկի հաշվարկում որպես ծախս ներառնել։ Ցանկացած պատասխանի դեպքում խնդրում եմ հղումը։
Շնորահալություն:
Կառուցման ծախսերը կարող են շահութահարկի հաշվարկում որպես ծախս դիտվե եթե . ՀՕ հ.111 մաս 1
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով և Օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
Կարծում եմ՝ պետք է տվյալ ծախսերը գումարել կառուցվող շենքի ինքնարժեքին և ամորտիզացնել շենքի ամորտիզացիայի ժամկետին համապատասխան։