Արևային վահանակների ձեռքբերման համար վերցրած վարկի տոկոսները շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ ոչ։ Եվ նույն վահանակների ամորտիզացիան ծախս համարվու՞մ է շահութահարկով։
Նայած վահանակները ինչ են հանդիսանում ձեզ համար, կարող են դրա գծով ամորտիզացիան և տոկոսները ներառվեն կառուցվող ակտիվի արժեքի մեջ, եթե շինարարությամբ եք զբաղված և այդ վահանակները տեղադրում եք այդ շենքի վրա, կարող են ծախս համարվել , եթե ուղղակի ձեր հիմանական միջոցն են։
Եթե դա արտադրության մեջ է օգտագործվում և կազմում է արտադրանքի ինքնարժեքի տարր ապա ծախս չի համարվում իր գծով ամորտիզացիան, բայց վարկի տոկոսները կարող եք ժամանակաշրջանի ֆինանսական ծախս դիտարկել։
Ծախս են տոկոսների գումարների այն մասը, եթե ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին չեն գերազանցում,մնացած մասը նվազեցման ենթակա չեն,

Ալլա ջան վահանակները ձևակերպել եմ որպես ՀՄ, արտադրություն է մալուխի: էդ դեպքում տոկոսն ու ամորտիզացիան ծախս համարվում են շահութահարկի ժամանակ:
Եթե դա արտադրության մեջ է օգտագործվում և կազմում է արտադրանքի ինքնարժեքի տարր ապա ծախս չի համարվում իր գծով ամորտիզացիան, բայց վարկի տոկոսները կարող եք ժամանակաշրջանի ֆինանսական ծախս դիտարկել։
Եթե ֆինանսական լիզինգով է ,ապա տոկոսները ծախս են համարվում։
Լիզինգ չի Տիգրան ջան, ուրեմն ծախս չի՞