Նվազեցում շահութահարկից

Արա.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից կատարել է գնումներ, որոնք օգտագործել է իր հիմնական գործունեության համար, որպես նյութեր, և կազմել է երկկողմանի գնման ակտեր, բյուջե վճարել հարկերը, ապա կարո՞ղ ենք դրանք նվազեցնել շահութահարկից, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Քանի որ շուկայից ձեռք բերումը համարվում է առանց Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթի ձեռք բերում , ապա գործում է ՀՕ Հոդված 111.Ծախսերը  
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով և Օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլատրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում՝ Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով տրվող հատուցման գումարները:

Արա

Շնորհակալ եմ, Ալլա ջան, այսինքն՝ կարող եմ, քանի որ նշված է, որ իրենցից ձեռք բերվող գույքի մասով էլ կարող եմ անել նվազեցում, եթե կան վավերապայմանները։ Իսկ ծառայությունների մասով կարո՞ղ եմ, քանի որ քաղ․իրավական պայմանագիր չի կնքվել, պարզապես մեկ անգամյա ծառայություն է եղել ու հրաժարվել են, որ քաղ. իրավականով կատարենք գրանցում, կազմվել են միայն ծառայությունների մատուցման մասով ակտեր ու, քանի որ երկկողմանի են եղել 10 տոկոս եկամտային հարկ է վճարվել բյուջե։ Այս դեպքում որևէ խախտում կա՞։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար։

Ալլա

Եթե ֆիզ անձի հետ եք կնքել պայմանագիրը պետք է անպայման լիներ գրանցման հայտ, եթե իհարկե այդ ֆիզ անձը չունի հարկային կոդ։

Tigran

Կարող եք եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասերով սահմանված փաստաթղթով հիմնավորված են։