Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Շրջանառության հարկի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառության 5 տոկոսից նվազեցվում է ձեռքբերումների 4 տոկոսը, որոնց մեջ մտնում է հարկային հաշվով ձեռք բերումները, հաշիվ վավերագրով ձեռք բերումները։ Հիմա հարց՝ ՀԴՄ կտրոններով ձեռք բերումները նույնպե՞ս նվազեցվում են։
այո, եթե գնորդի ՀՎՀՀ-ով են
Ճի՞շտ հասկացա, առանց գնորդի ՀՎՀՀ-ի ՀԴՄ կտրոնը չի նվազեցվում։ Պարզապես 52 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը լավ չհասկացա։
55 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը
Բարև ձեզ խնդրում եմ պատասխանեք եթե գնորդի ՀՎՀՀ–ն գրվում է կտրոնի վրա ապրանքի ձեռք բերման ժամանակ , բայց վաճառողը անվանացանկով չի աշխատում միայն գումարն է նշվում դա կարող եմ նվազեցնել հարկից, թե պարտադիր է որ ապրանքի անունն էլ գրվի։ Շնորհակալություն
ապրանքի անունը գրելը կապված է թե դիմացի կողմը շրջհարկ վճարող է գոնե, իսկ ծախսի համար գնորդի հվհհ-ով Հդմ ն անպայման է,
Այսինքն եթե շրջհարկ վճարող լինի ու ապրանքի անունը չգրվի նորմա՞լ է, խնդիր չի լինի՞ նվազեցման ժամանակ։ Կներեք մի հարց էլ իսկ գնորդի ՀՎՀՀ –ով գնման դեպքում կապ չունի չէ՞ վճարումը ինչ եղանակով է արվում։
ապրանքի անունը չգրվeլը դա վաճառող կողմի խնդիրն է, իսկ գնորդի ՀՎՀՀ –ով գնման դեպքում վճարումը ցանկալի է անկանխիկ մինչև 300000 դրամը, ։
Շատ շնորհակալ եմ
Այո, առանց գնորդի ՀՎՀՀ-ի ՀԴՄ կտրոնի ձեռքբերումների 4 տոկոսը չի նվազեցվում։