Դիանա.
Բարև ձեզ: 1. Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է նվազագույն ժամավճարի (կեղտոտ) չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում:
2. Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չգրանցած աշխատողի համար: Շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Դիանա.
Բարև ձեզ: 1. Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է նվազագույն ժամավճարի (կեղտոտ) չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում:
2. Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չգրանցած աշխատողի համար: Շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
1. Նվազագույն ժամավճարի չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում պահումներից հետո՝ (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ, (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ: Ելնելով սրանից՝ պետք է ինքնուրույն հաշվել, այն ամրագրված չէ, իմ հաշվելով կլինի 454 դրամի հաշվով կլինի 591 դրամ, 680 դրամի հաշվով կլինի 881 դրամ:
2. Տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250 000 դրամի չափով:
Շնորհակալություն
Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք սա սխալ հաշվարկ է (ես կարծում եմ սխալ է, քանի որ ժամավճարը (կեղտոտ) 600 դր է): Ոչ լրիվ աշխատաժամանակ է, 6 օրյա շաբաթ, 24 ժամ շաբաթական տևոությամբ, սոց. վճ. կատարող աշխատող է, փաստացի աշխատած ժամերը 104 ժամ, աշխատավարձը 62 400դրամ:
1. Այո, Դիանա սխալ է, ելնելով իմ հաշվարկից 104*922 կլինի 95 888, քանի որ գրել ես շաբաթը 24 ժամ կամ օրը 4 ժամ, իմ հաշվարկներում դրոշմանիշայինը վերցված է մինչև 100 000 աշխատավարձի շեմի հաշվով:
2. Սակայն սոց. վճարը 3.5 տոկոս հաշվի չէի առել: Հիմա վերանայված հաշվարկը նվազագույն ժամավճարի չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում պահումներից հետո՝ (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ, (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ: Իմ հաշվելով 454 դրամի հաշվով կլինի 619 դրամ, 680 դրամի հաշվով կլինի 922 դրամ:
Շնորհակալ եմ, իսկ ի՞նչ խորհուրդ կտաք անեմ այս սխալ հաշվարկների հետ, սխալը ապրիլ ամսից են այդպես կազմել, ի՞նչ պատասխանատվություն կա դրա համար և ի՞նչ հավանականություն կա այն հայտնաբերելու համար:
Պատասխանատվություն չի լինի, եթե հիմա ճշտումներ կատարեք գրանցման հայտերում ու ապրիլից սկսած եկամտայինի հաշվարկները ճշտված ներկայացնեք ու տարբերությունները վճարեք թե՛ աշխատողին, թե՛ հարկային ու մյուս վճարումները:
Շնորհակալություն։
Խնդրում եմ ասել՝ ճիշտ կլինի՞ հետևյալ հաշվարկը – եթե շաբաթական 18 ժամ տևողություն լինի, այս դեպքում մաքուր ժամավճարը հաշվելով կլինի 510դր, աշխատողը սոց վճար վճարող է, դրոշմանիշն էլ մինչև 100 000 դրամի սանդղակով, աշխատավարձը կլինի 51 264 դր: Շնորհակալ եմ նախապես։
Վերցրու (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամը, որի դեպքում 680 դրամի հաշվով ժամավճարը կլինի 922 դրամ, 18*922*4շաբաթ կլինի 66 384 դրամ: