Դիանա․
Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք փոխվել է ժամավարձով վարձատրության նվազագույն ժամավարձի չափը։ Եթե այո՝ երբվանի՞ց և որքա՞ն է դարձել։ Մի հարց էլ՝ խնդրում եմ ասել, եթե գործունեությունը դադարեցրած է, միկրոյի հայտարարությունը տալու՞ է վերսկսման ժամանակ։ Նախապես շնորհակալ եմ, և շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։
Բարև Ձեզ։
1․ Այո, գործող դրույքաչափերին կարող եք ծանոթանալ այս հղումով…
2. Այո, դիմումը կարող եք տալ գործունեությունը վերսկսելու ժամանակ
2023-ից էլի փոխվել են ժամավարձով վարձատրության նվազագույն ժամավարձի չափերը։
Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 450 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում՝
ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ,
բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 500 դրամ: