Մինաս.
Բարև բոլորին:
Խնդրում եմ հուշել ինչպես հաշվել նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը:
Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մինաս.
Բարև բոլորին:
Խնդրում եմ հուշել ինչպես հաշվել նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը:
Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ,Մինաս:Հարցիտ միանշանակ և հստակ պատասխան տալը շատ դժվար է: Կարամ մենակ մի բան հստակ ասեմ , որ 2009 թվականի եկամտահարկիտ գումարը չպետք Է պակաս լինի այդ տարվա համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից, և ավել`համախառն եկամտի 10 տոկոսից:
hashvel pastatxterov himnavorvac caxser@, hamaxarn ekamtic pakasecnel, pakasecnel nayev amsekan 30000 drami chapov, mnacordic hanel 960000 dram, bazmapatkel 20% ov, yev gumarel 96000 dram
Ձեր հարցը պարզ չէ,բերեք օրինակի ձևով,կան տարբեր եկամտահարկեր …
Բարև ձեզ,խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
2010թ. -ին եկամտահարկը 2% է թէ 1% ???????????????????????
Եկամտահարկի մասին օրենք, հոդված 29.1. Եկամտահարկի նվազագույն գումարը
1. Սույն օրենքի 29 հոդվածով սահմանված կարգով որոշված եկամտահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով սահմանված մեծության մեկ տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարումներ:
2. Նվազագույն եկամտահարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից մեկ տոկոս դրույքաչափով:
3. Նվազագույն եկամտահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով սահմանված) իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի: Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:
4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, ինչպես նաև թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն եկամտահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:
5. Նվազագույն եկամտահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտահարկից: