Խնդրում եմ, պատասխանեք՝ դեղատան աշխատակցին վերաբերու՞մ է նվազագույն աշխատավարձի մասին օրենքի հետևյալ հոդվածը.
Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:
Նշեմ, որ գիշերային հերթափոխով չի աշխատում, աշխատում է ժամը 09:00-ից 22:00-ն:
Դեղատունը դիտվում է որպես առևտուր: Սակայն այդ հոդվածը որ կիրառեին դեղատան դեպքում ճիշտ կլիներ:
Ոչ, դեղատան աշխատողին Ձեր նշած օրենքի կետը չի վերաբերվում։