Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, նվազագույն աշխատավարձը հարկերը ներառյալ 93 500 դրամն է, սոցիալական վճար վճարողի համար մաքուրը կազմում է 68 157 դրամ, իսկ սոց. վճար չկատարողի համար՝ 72 365 դրամ։
Հարց՝ ո՞րն է համարվում նվազագույն աշխատավարձ սրանցից: Եվ 2023թ. հունվարից պետք է 75 000 դրամից ցածր ստացող աշխատակից չունենա՞նք։
Ներկայումս նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է: 2023թ.-ից նախատեսվում է 75 000 դրամ: 2023թ. հունվարից՝ լրիվ աշխատաժամանակով աշխատող, 75 000 դրամից ցածր ստացող աշխատակից պետք է չունենանք։
Նվազագույն աշխատավարձ ասելիս հիմքը 68 000 դրամ և 75 000 դրամ՝ առձեռն ստանալիք գումարն է:
երկուսն էլ համարվում են նվազագույն աշխատավարձ ելնելով նույն հաշվարկային թվից: 2023թ. հունվարից եթե 75 000 դրամ սահմանվի,ապա հաշվարկային նվազագույնը պետք է կազմի 104000։
Հարգելի Տիգրան, 104000 հաշվարկային նվազագույն աշխատավարձի դեպքում սոց. վճարողի համար ստանալիքը լինում է՝ 74480, իսկ սոց. չվճարողի դեպքում՝ 80200, երևի պետք է շարժ տալ չէ՞ հաշվարկային աշխատավարձի մեջ
1) 104000*20%=20800
2)104000*5.5%=5720
3) 104000-20800-5720-3000=74480 (սոց. վճարող)
1) 104000*20%=20800
2) 104000-20800-3000=80200 (սոց. չվճարող)
1) 104000*20%=20800
2)104000*5.0%=5200
3) 104000-20800-5200-3000=75000 (սոց. վճարող)
1) 104000*20%=20800
2) 104000-20800-3000=80200 (սոց. չվճարող)
Իսկ, կներեք չենք կարո՞ղ սոց. չվճարողի հաշվարկայինն էլ այնքան դնենք որ հարկերը հանելուց հետո մնա մաքուր 75000
կարող եք, 97500 պետք է հաշվարկայինը սահմանեք, 97500-19500-3000
Հարգելի Տիգրան.
Կասեք միկրոյով աշխատողների աշխատավարձերը հունվարի 1-ից որքա՞ն ենք հաշվարկելու:84500սոց-ով և 80000 առանց սոց, կլինի՞ էդպես