Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

ԱԳԱ.

Բարև Ձեզ:
Աշխատում եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր, որի համար ամսական ստանում եմ 35 000 դրամ, դրան զուգահեռ ունեմ դասաժամեր: Հարց. քանի որ 2013թ. հուլիսի 1-ին ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը դարձավ 45 000 դրամ, արդյո՞ք օպերատորի իմ աշխատավարձը փոխվելու է: Խնդրում եմ պատասխանը հիմնավորել համապատասխան հղումով: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիամ

Եթե դասաժամերի հետ միասին ստանում եք 35000 դրամ, ապա նույն աշխատանքը կատարելով` ստանալու եք 45000 դրամ: Այսինքն բարձրացել է աշխատավարձը, իսկ աշխատանքը նույնն է մնացել:

ԱԳԱ

Միայն 1 դրույք օպերատորության համար եմ ստանում 35000դրամ, իսկ շաբաթական ունեմ 8 ժամ: Արդյո՞ք այս դեպքում բարձրանալու է իմ աշխտավարձը:

Varduhi

Ծանոթացեք ՀՕ-61-Ն հոդվածին:
Այո, Ձեր աշխատավարձը այս տարվա հուլիսի 1-ից պետք է դառնա 45 000 դրամ, այսինքն կեղտոտ աշխատավարձ 59 600 դրամ, որից պահվի եկամտային հարկը, Ձեզ վճարվի մաքուր 45 000 դրամ աշխատավարձ:

ԱԳԱ

Շնորհակալություն պատասխանի համար, կարդացի հոդվածը: Բայց արդյո՞ք այս օրենքը գործում է այն դեպքում, երբ 1 դրույք օպերատորության հետ զուգահեռ շաբաթական ունեմ 8 ժամ:

Արամ

Միայն աշխատելով մեկ դրույք օպերատոր` ստանալու ես 45000 դրամ, եթե տնօրենը ավել չի ուզում վճարել լրացուցիչ 8 ժամվա համար, լրացուցիչ ծանրաբեռնվածություն մի վերցրու: