Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Սիրանուշ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք.
1) ես ուզում եմ ընդունել աշխատանքի աշխատողին 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպես ես պետք է ձևակերպեմ աշխատանքային պայմանագիրը` կրճատ աշխատաժամանակ, թե՞ կես դրույք, թե շաբաթական ինչ որ թիվ պետք է գրեմ:
2) կարո՞ղ է ծառայություն մատուցող ՍՊԸ-ի տնօրենը ստանալ 40 000, թե՞ պետք է ապահովվի մինիմալ աշխատավարձը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա ձևակերպել աշխատանքային պայմանագրում:

Խնդրում եմ ինձ օգնեք:
Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55 000 դրամ է: Տես ՀՀ օրենքը “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին”:

AA

Հարգելի Սիրանուշ, պարզապես սահմանեք ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատանքային շաբաթ կամ օր (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդված): Այս դեպքում` օրենքը թույլ է տալիս, աշխատողին վճարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ:

Vahe

Իսկ այդ դեպքում չպե՞տք է արդյոք պահպանել “Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին” Օրենքի Հոդված 2-ի պահանջը, այսինքն պահպանել նվազագույն ժամավճարի շեմը:

AA

Ձեր նշածը վերաբերում է կրճատ աշխատաժամանակին (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված):

Siranush

Շնորհակալ եմ պատասխանի համար: