Գարիկ.
Բարև ձեզ։ Նվազագույն աշխատավարձի դեպքում կա՞ եկամտահարկ մուծելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գարիկ.
Բարև ձեզ։ Նվազագույն աշխատավարձի դեպքում կա՞ եկամտահարկ մուծելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իհարկե, եկամտահարկ վճարելը պարտադիր է։
Եկամտահարկ և աշխատավարձից կատարվող այլ վճարումների անհրաժեշտություն միշտ կա: «Նվազագույն աշխատավարձ» ասվածը դա առձեռն ստացվող գումարն է, որը հարկումից հետո չպետք է պակաս լինի օրենքով սահմանված նվազագույն մեծությունից: Այսինքն՝ սահմանված աշխատավարձը ոչ թե պետք է լինի նվազագույնի չափով, այլ այնպիսի թիվ պետք է գրեք, որ հարկերը և այլ պարտադիր վճարները հանելուց հետո ստանաք նվազագույն աշխատավարձի թիվը:
Նվազագույն աշխատավարձ սահմանելիս պետք է հաշվի առնել նաև՝ տվյալ անձը 5 տոկոս սոց. վճար վճարող է, թե ոչ, հաշվարկի վրա ազդող թիվ է:
Իհարկե, եկամտային հարկը բոլոր դեպքերում պահվում է։
Եկամտահարկ ներկայումս ընդհանրապես գոյություն չունի, դրա փոխարեն կա եկամտային հարկ, որը կա ոչ միայն նվազագույն աշխատավարձի դեպքում, նույնիսկ այն դեպքում, եթե աշխատողին վճարում են ժամավարձով, և աշխատավարձը նվազագույն աշխատավարձից ցածր է ստացվում:
Հարցը բավական տրամաբանական է հանդիսանում, և պատասխանը չպետք է լինի «իհարկե այո»։ Իրականում պետք է օրենսդրական փոփոխություն կատարել՝ նվազագույն աշխատավարձը հարկերից ազատելու համար։