Բարև Ձեզ, կարո՞ղ եք այս հարցում օգնել․ ո՞ր դեպքում կարելի է աշխատանքային պայմանագրում սահմանել նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ։ Կանխավ շնորհակալություն։
Եթե աշխատողին պիտի ընդունեք նորմալ աշխատաժամանակով, ապա ոչ չեք կարող, իսկ եթե սահմանելու եք ոչ լրիվ աշխատաժամանակ, ապա կարող եք՝ այս դեպքում միայն ժամային դրույքաչափը պետք է պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն ժամային դրույքաչափից։
Բարև Ձեզ։ Գոնե ժամային նվազագույն աշխատավարձը պետք է պահպանեք՝ համաձայն Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի։
Եթե աշխատողին պիտի ընդունեք նորմալ աշխատաժամանակով, ապա ոչ չեք կարող, իսկ եթե սահմանելու եք ոչ լրիվ աշխատաժամանակ, ապա կարող եք՝ այս դեպքում միայն ժամային դրույքաչափը պետք է պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն ժամային դրույքաչափից։
Միայն կես դրույքի,կամ ժամավճարով վարձատրման, ժամավճարի դեպքում էլ պետք է մինիմալ վճարման չափերը պահպանեք,
ոչ լրիվ աշխատաժամանակ, ժամավճար։
Եթե շաբաթական 6 օր*4 ժամ 48000, նորմա՞լ ա։