Նպատակային արձակուրդ

Սաթենիկ.

Բարև Ձեզ: Նպատակային արձակուրդ ինչպե՞ս ենք տրամադրում աշխատողին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Սաթենիկ։
Նպատակային են համարվում`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդը.
2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.
3) ուսումնական արձակուրդը.
4) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը.
5) չվճարվող արձակուրդը.
6) հայրության արձակուրդը:
Ո՞ր արձակուրդի մասին է խոսքը։

Tigran

Հրամանի հիման վրա, որում գրվում է նպատակային արձակուրդի տեսակը ու ժամկետը:

Մ

Եթե նշեք նպատակային արձակուրդի տեսակը, կարող եմ պատասխանել։

Սաթենիկ

Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը:

Մարիաննա

Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար արձակուրդ տրամադրելու հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածով.
1. Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)`
1) ընտրական իրավունքն իրականացնելիս.
2) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս.
3) որպես աշխատողների ներկայացուցիչ` դատական նիստերին մասնակցելիս.
4) դոնորի պարտականություններ կատարելիս.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Վճարվող միջին աշխատավարձը հաշվարկվում է` հիմք ընդունելով`
1) միջին ժամային աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը չի գերազանցում մեկ շաբաթը.
2) միջին օրական աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը գերազանցում է մեկ շաբաթը:
3. Կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից մինչև վեց աշխատանքային օր ժամկետով` աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցառումներին մասնակցելու կամ որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամ` որակավորումը բարձրացնելու համար: Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման և այդ օրերի համար վճարման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ:
Տրվում է հրաման՝ պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար արձակուրդ տրամադրելու վերաբերյալ:

Nerses

Կազմվում է դիմում, հրաման, որտեղ նշվում է նպատակային արձակուրդի հիմքը:

Karine

Աշխատողի դիմումի հիման վրա հրամանագրում եք, նշելով ամիս ամսաթիվը և հիմքը։