Նպաստների հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի են առնվում բոլոր ամիսները

Անուշ.

Բարև ձեզ: Նպաստների հաշվարկման ժամանակ հաշվի՞ են առնվում բոլոր ամիսները (անկախ նրանից՝ այդ ամսին աշխատողը եղել է արձակուրդում, թե ոչ), և արձակուրդայինի ստացած գումարը գումարվու՞մ է ԱՎՈՒՄ-ին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Meri

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

Tigran

Նպաստների հաշվարկման ժամանակ, այո, հաշվի են առնվում նախորդող բոլոր 12 ամիսները, այդ թվում արձակուրդայինի ստացած գումարը ևս ներառվում է:

Lianna Telunts

Տիգրան, իսկ պարգևատրումը նու՞յնպես գումարվում է այդ ամսվա աշխատավարձին, թե՞ 1/12-րդ մասով է մտնում հաշվարկի մեջ:

Tigran

Լիաննա, քանի որ միջին աշխատավարձի հաշվարկման կարգը միասնական է, այո, միջինի հաշվարկում պարգևատրումները պետք է վերցնել 1/12-ի չափով:

Karine

Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վերցնում են նախորդ 12 ամիսներին հաշվարկած, այդ թվում նաև արձակուրդային վճարներների միջին ամսական թիվը։

Դավիթ

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք և՛ անաշխատունակության, և՛ մայրության նպաստների ժամանակ նույն ձև է հաշվարկվում միջին աշխատավարձը, թե՞ միայն մայրության նպաստի դեպքում են հաշվի առնվում բոլոր ամիսները, իսկ անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

Tigran

Անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ ևս ներառվում են այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում: Այո, կա մի քիչ թյուրըմբռնման խնդիր այն հաշվով, որ նպաստների ժամանակ հաշվի են առնվում բոլոր եկամուտները, իսկ արձակուրդայինի ժամանակ չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում: