Լևոն.
ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։
Կարծում եմ խնդիր չի լինի:
Ոչ, չի կարող մերժել։ Կարող եք նայել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման Հավելված N 3։
Բարև Ձեզ։ Ոչ, չի կարող։ Ներկայացրեք օգոստոս ամսվա եկամտային հարկի հաշվարկը՝ ներառելով հաշվարկված մայրության նպաստը, այսինքն՝ վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում։ Այնուհետև ներկայացրեք ՊԵԿ նպաստի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, եթե հաշվարկը ճիշտ լինի, կհաստատեն։
Հուլիսին է գնացել ֆիզ՝ հուլիսի 12-ին, այնուհետև եթե օգոստոսի հաշվետվության մեջ ներառվի դեկրետայինը ինձ թվում է խնդիրներ կառաջացնի: