Դիանա․
Բարի երեկո։ Եթե անձը ֆիզ. արձակուրդում է, կազմակերպությունը լուծարվում է.
1) Երեխայի խնամքի նպաստը դադարեցնու՞մ են փոխանցել
2) Եվ եթե մյուս աշխատակցի վճարվող արձակուրդն ավարտվել է (2 տարին), 1 տարի հետո պետք է վերադառնար աշխատանքի, վերջնահաշվարկ ունի՞ ստանալու
Շնորհակալ եմ։
1 մինչև լուծարման գործընթացի ավարտը կստանա, 2 ամեն դեպքում վերջնահաշվարկ արվում է, պետք է հաշվարկ արվի,
Մինչև լուծարման ավարտը պետք է նպաստն ստանա, իսկ վերջնահաշվարկի դեպքում, այո պետք է լինի։
Բարև Ձեզ, Դիանա:
1) Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
2) Եթե տվյալ աշխատողը ունի չօգտագործված արձակուրդ (հավանաբար ունի, քանի որ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում նույնպես կուտակվում է արձակուրդ), ապա կատարվում է լրիվ վերջնահաշվարկ: Նշեմ նաև, որ գործատուի լուծարման (գործունեության դադարման) հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: