Կիմա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատողին մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Ասեմ, որ հիմնական աշխատավայրում աշխատավարձը 88 000դրամ է, իսկ համատեղությամբ ստանում է 250 000դրամ։ Կարո՞ղ է նպաստը վճարել մյուս գործատուն, որտեղ աշխատավարձի չափը մեծ է։
Եվ ես մեկ հարց․ եթե աշխատակիցը եղել է երեխայի խնամքի արձակուրդում և պետք է վերադառնա աշխատանքի, ունի ամենամյա չօգտագործված արձակուրդային օրեր։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս լրացնեմ 12 ամիսները, ինչպե՞ս հաշվել արձակուրդայինը։ Շնորհակալություն
Բարև Ձեզ, Կիմա։ Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից։ Ինչ վերաբերում է նպաստի հաշվարկին, ապա հաշվարկվելու է 2 գործատուի կողմից վճարված եկամուտի հիման վրա։ Մյուս գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվության համար աշխատակիցը հարկային մարմնից պետք է վերցնի հաշվետու ժամանակաշրջանի համար ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք և ներկայացնի հաշվարկող ու վճարող գործատուին։
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը։
Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակ ության թերթիկ) կողմից: հետևաբար կարող է նպաստը վճարել մյուս գործատուն աշխատողի ընտրությամբ, որտեղ աշխատավարձի չափը մեծ է։ Եթե եղել է խնամքի արձակուրդում,հիմք է վերցվում դրան նախորդող ամսվա աշխատավարձի չափը:
Օրենքով սահմանված է, որ ամենամյա արձակուրդի հաշվարկի համար պետք է վերցնել նախորդ 12 ամիսների գումարը։ Եթե հուլիս֊օգոստոս ամիսը եղել է արձակուրդի ամիսներ (2021թ), ինչպե՞ս լրացնեմ 12 ամիսը։ Կարո՞ղ եմ հաշվել 10 ամսվա միջինով։
Խառնում եք հիմնական արձակուրդի միջինի հաշվարկը անաշխատունակության միջինի հաշվարկի հետ։ Եթե 2021թ հուլիս֊օգոստոս ամիսներին եղել է արձակուրդի ամիսներ, ապա այդ ամիսները 12 ամիսների մեջ պետք է հաշվի առնեք։
Կարդացեք նաև ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդված 22.