Նպաստի հաշվարկ

Անահիտ.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 2 տարեկան 2 ամսական է, և ես պատրաստվում եմ նորից երեխա ունենալ: Խնդրում եմ պատասխանեք, քանի՞ ամիս է պետք աշխատել, որպեսզի ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկեն իմ աշխատավարձի չափով, այլ ոչ թե մինիմալ աշխատավարձով (32 500 դրամով):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
koryun

Քո աշխատելը պարտադիր չէ, աշխատած վերջին 12 ամիսների սահմահում կատարում են հաշվարկը,աշխատած ամիսների վաստակը բաժանում են 12-ի,ստանում են միջին ամսեկանը,ստացածը բաժանում են 21-ի, ստանում են միջին օրեկանը և վերջինս բազմապատկում 140 օրերի մեջ եղած աշխատանքային օրերի թվով: Եթե ասենք վերջին աշխատած ամիսների քանակը 8 է, ապա դա են բաժանում 12-ի:

Անահիտ

Հարգելի Կորյուն, ես առաջին ֆիզ. արձակուրդից հետո չեմ աշխատել ու հիմա նորից ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Հիմա նոր ուզում եմ գնալ աշխատանքի, գիտեմ նաև, որ աշխատելը պարտադիր չէ, սակայն այդ դեպքում հաշվարկը կկատարեն 32500 դրամով: Ինձ հետաքրքիր է, 1 լրիվ ամիսը բավակա՞ն է արդյոք, որպեսզի ֆիզ. արձակուրդը հաշվարկեն իմ աշխատավարձի (52000դրամ) չափով: Եթե դժվար չէ, խնդրում եմ հաշվեք և գրեք: