Անահիտ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը, եթե անձը բացի հիմնական աշխատավայրից, համատեղությամբ աշխատում է նաև այլ գործատուի մոտ։ Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը, եթե անձը բացի հիմնական աշխատավայրից, համատեղությամբ աշխատում է նաև այլ գործատուի մոտ։ Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
Նայեք ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 4-րդ հոդվածի 6-րդ կետը <<6.Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:>> և 22 հոդվածի 8-րդ կետը <<8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը>>