Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին.
Ֆիզ. արձակուրդ գնալու ժամանակ միջին օրական աշխատավարձը հաշվարկվում է 30.4 գործակցով, թե` 21:
Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանեք, որովհետև ինձ ասացին, որ ֆիզի ժամանակ 30.4 գործակիցն է կիրառվում:
Աննա Ձեզ ճիշտեն ասել
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 23. Հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկումը
Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրացուցային օրերով, ինչպես մինչև օրենսգրքի փոփոխությունը, հետևավար գործակիցը չի փոխվել:
այո,30.4 գործակիցն է կիրառվում
Հարգելի Աննա, ֆիզ. արձակուրդի հաշվարկման կարգում փոփոխություններ չեն եղել, այն օրացույցային օրերով հաշվարկվող արձակուրդի ժամանակաշրջան է, որի հաշվարկման համար միանշանակ պետք է կիրառվի 30.4 գործակիցը: 21-ը միայն օգտագործվում է ամենամյա հարձակուրդի հաշվարկման համար:
Շատ շնորհակալություն