Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է ներկայացրել 09.10-ից մինչև 23.10-ը, ապա 13 օրվա համար ենք վճարել գումարը, և ե՞րբ պետք է վճարենք, ո՞ր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։ Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նպաստի հաշվարկը կատարվում է անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո և վճարվում է մոտակա վճարվելիք աշխատավարձի հետ, իսկ հաշվետվության մեջ արտահայտվում է ըստ վճարման, այսինքն՝ ձեր դեպքում եթե հիվանդ է եղել 09,10-ից մինչև 23,10-ը, թերթիկը ներկայացրել է , օրինակ, 24,10-ին, ապա հաշվարկը կկատարեք հոկտեմբերի 25-ին և կվճարեք հոկտեմբերի 30-ին, հոկտեմբերի հաշվարկի մեջ էլ ցույց կտաք։

Tigran

Պետք է վճարեք այդ գումարը մինչև աշխատավարձի վճարման օրը, իսկ այն ներկայացնեք հոկտեմբերի հաշվարկով:

Մարիաննա

Անաշխատունակության նպաստը վճարվում է առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում։ Եթե վճարեք հոկտեմբերին, ապա պետք է ցույց տաք հոկտեմբերի եկամտային հարկի հաշվարկում, քանի որ այս դեպքում կիրառվում է դրամարկղային մեթոդը։ Կարող եք վճարել, օրինակ, նոյեմբերի 2-ին, բայց այդ դեպքում պետք է ցույց տաք նոյեմբերի եկամտային հարկի հաշվարկում։