Նպաստը հաշվարկելիս արդյո՞ք հաշվարկվում են օրապահիկները

Բարև Ձեզ, երկու հարց ունեմ.
1․ Ֆիզ․ արձակուրդի գումարը հաշվարկելիս օրապահիկները հաշվարկու՞մ են /ներառվում են հաշվարկվող գումարների մեջ/:
2․ Եթե 7-րդ ամսում չես գնում ֆիզ․ այլ 8-րդ ամսում, այդ դեպքում 140 օրը հաշվարկվու՞մ է 8-րդ ամսից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Marine Gh

Օրապահիկները չեն հաշվում:
Ոչ, 140 օրը հաշվարկվում է այն օրից, որից նշվել է բժշկական փաստաթղթի մեջ: Այսինքն` ինչքան ուշ գնա, այդքան օրը կպակասեցվի:

Tigran

1. Ոչ:
2. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):

Anushik

1․ Օրապահիկների գումարը հաշվի չի առնվում։ Եկամուտ են համարվում օրենքով սահմանված ՆՊԱՍՏԸ, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ և ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ:
2․ Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է ՀՀ ԱՕ-ով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Anushik

Եթե հղիությանն և ծննդաբերության արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածում աշխատողը գտնվել է աշխատանքի մեջ, ապա ժամանակավոր անաշխատունակության և աշխատանքային օրերի համընկնող մասի համար աշխատողին վճարվում է աշխատավարձ, իսկ ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված 140 օրվա փոխարեն նրան վճարվում է մայրության նպաստ՝ աշխատանքային օրերի հետ համընկնող օրերի չափով պակաս: