Նոր տնօրենի նշանակում

Լիաննա.

Բարև ձեզ: Մի քանի հարց փաստաթղթաշրջանառության վերաբերյալ։ Եթե ՍՊԸ հիմնադիր տնօրենը ազատվում է տնօրենի պաշտոնից, ո՞վ պետք է ստորագրի ազատման հրամանը, և նոր տնօրենը, որը գրանցվում է պետ. ռեգիստրով, ինքը պե՞տք է ստորագրի իր ընդունման հրամանը։ Եվ, եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է սեպտեմբերի 19-ին, բայց տնօրենի գրանցման հայտը ուղարկվել է հոկտեմբերի 13-ին, և հայտում էլ աշխատանքային հարաբերության սկիզբ նշվել է սեպտեմբերի 19-ը, արդյո՞ք չկա այստեղ սխալ։ Եվ այս դեպքում աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվ պետք է ընդունել հոկտեմբերի 13-ը, թե՞ սեպտեմբերի 19-ը։
Շնորհակալ եմ նախապես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ազատման հրամանը հենց ինքը հիմնադիրը պետք է ստորագրի, նոր տնօրենը, որը գրանցվում է պետ. ռեգիստրով, հիմնադիրը պետք է ստորագրի ընդունման հրամանը։Կա գրանցման հայտում սխալ քանի որ 5 օրում պետք է ներկայացվեր այն, աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվ պետք է ընդունել սեպտեմբերի 19-ը:

Ալլա

Աշխատանքի ընդունման հայտը պետք է ուղարկել մինչև աշխատանքի անցնելու օրը։ Աշխատանքի ընդունման օր է համարվում սեպտեմբերի 19-ը, գրանցման հայտը պետք է ուղարկվեր մինչև այդ։

Նաիրա

Բարև Ձեզ, Լիաննա:
Եթե տնօրենի աշխատանքի ընդունման հրամանը ուղարկվել է հոկտեմբերին, /79 ձևի մասին է խոսքը/ սակայն աշխատանքի ընդունման օր նշվել է սեպտեմբերի 19-ը, դրա համար ձեզ վարչական տուգանք կգա: Նոր տնօրեն ընդունելու դեպքում պետք է գնալ պետ. ռեգիստր վկայականում փոփոխություն կատարել պարտադիր:

Արա

Տնօրենի ընդունման ու ազատման հրամանը տալիս է հիմնադիրը, իսկ հայտը սխալ է գրված, քանի որ այն տրվում է աշխատանքի ընդունելուց մեկ օր առաջ, աշխատանքային պայմանագրում ու հրամանում գրվում է գրանցման հայտի հաջորդ օրը։