Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գուրգեն

Հարգելի Սրբուհի,
ԱՁ հաշվառվելու համար դիմում եք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Ձեր տարածքային ստորաբաժանում, վճարում եք գրանցման համար “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված չափով` 3000 դրամ պետական ռեգիստրի ծառայության համար: Ս. թ. ապրիլի 1-ից նաև պետական ռեգիստրը իրականացնում է հարկային հաշվառման համարների տրամադրումը:
ԱՁ գործունեությամբ զբաղվելու համար հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում “Եկամտահարկի մասին”, “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքներով նախատեսված հարկատեսակները այդ օրենքներով նախատեսված ժամկետներում և չափով:
Դրան ավելացրած նաև անհրաժեշտ է հաշվառվել սոցիալական ապահովության պետական մարմնի տարածքային ստորաբաժանումում ու նաև կատարել սոց. ապահովության պարտադիր վճարումները:

Սրբուհի

Հարգելի Գուրգեն, շնորհակալեմ արձագանքնելու համար, ևս մի քանի հարց, եթե կարելի է: ԱՁ ԱԱՀ հարկվու՞մ է, եթե նրա շրջանառությունը որոշ գումարից անցնում է, այդպես չէ՞: Իսկ ԱՁ-ի եկամատահարկի չափի մասին որտե՞ղ կարող եմ կարդալ: ԱՁ համար հետևյալ հաշվետվությունները պե՞տք է ներկայացնեմ` աշխատողների սոցի և եկամտահարկի հաշվետվությունները և ԱՁ եկամուտների տարեկան հայտարարագիր,և վիճակագրական հաշվետվություննե՞րը: Մեկ Էլ ԱՁ համար տարեկան 60000-70000 գումար եմ լսել որ վճարում են, դա ի՞նչ գումար է:
Կանխավ շնորհակալություն: