Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ավտոլվացման կետում նոր սերնդի ՀԴՄ է կիրառվում, որտեղ օրվա վերջում փակող կտրոն է տպվում, ի՞նչ խնդիրներ կառաջանան օրենքի տեսանկյունից, եթե կտրոնների մի մասը կորել են, կամ եթե գանձապահը չի փակել օրվա վերջում հասույթը: Արդյո՞ք բավարար չէ այն հանգամանքը, որ ֆիսկալ հասույթը արտացոլվում է ինտերնետ կապի միջոցով:
Այո, բավարար է այդ հանգամանքը, որ ֆիսկալ հասույթը արտացոլվում է ինտերնետ կապի միջոցով հաշվետվությունների ծրագրում, այնտեղ գրանցված օրական հասույթները երևում են:
Բարև Ձեզ, Հայկ։ Կարևորը տվյալների համաժամանակեցումն է ՊԵԿ-ի հետ, եթե դա իրականացվում է, ապա խնդիր չի առաջանա։
Եթե դուք վարում եք դրամարկղի գիրք, ապա օրվա վերջի հասույթը պետք է ձևակերպեք դրամարկղի գրքում, իսկ եթե չեք վարում` խնդիր չկա:
Ոչ մի խնդիր էլ չի առաջանա,։Եթե օրվա վերջում ֆիսկալը չեք հանել, կարող եք տվյալ օրվա ֆիսկալը հաջորդ օրերին էլ հանել։
Նոր սերնդի ՀԴՄ-ով տպված բոլոր կտրոնները և դրանց հետ կապված բոլոր տվյալները երևում են հարկային էլեկտրոնային համակարգում։
Շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար: