Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը վերադարձել է երեխայի խնամքից, և այս ընթացքում աշխատանքի վճարման էական փոփոխություններ են տեղի ունեցել: Արդյո՞ք ճիշտ է նոր պայմանագիր կապել աշխատակցի հետ՝ պայմանագրի սկիզբը նշելով խնամքի արձակուրդից վերադառնալու օրը:
Եթե աշխատակցի հետ առկա է պայմանագիր, ապա կարիք չկա նորը գրելու։ Կարող եք լրացուցիչ համաձայնագիր կազմել, որում կնշեք փոփոխման ենթարկված կետերը նոր բովանդակությամբ։
Հարգելի Սոֆյա, ընդամենը համաձայնագիր եք կնքում՝ նշելով հիմնական պայմանագրի կետերի փոփոխությունը։
համաձայնագրով ամրագրեք փոփոխված կետերը, ԱՕ 105 հոդվածը նայեք այդ հարցով,
Այո, ճիշտ կլինի համաձայնագիր կազմելը։
Հարգելի Սոֆյա, նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չկա, համաձայնագրով ամրագրեք փոփոխությունները: Նշեմ նաև, որ եթե այդ փոփոխությունները վերաբերում են ոչ թե աշխատավարձի բարձրացմանը, այլ իջեցմանը, ապա պետք է ծանուցել աշխատողին այդ մասին:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 105. Աշխատանքի էական պայմանները փոփոխելը
2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային գործառույթները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների, լրավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, եթե կրճատված աշխատաժամանակի վարձատրությունը և մյուս պայմանները պահպանվում են:
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերի միաժամանակյա առկայության դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:
Սիրելի հաշվապահներ մի հարց ունեմ. ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հիմա էլի հղի եմ։ Երեխան մեկուկես տարեկան է, եթե վերադառնամ աշխատանքի ու երեք ամիս աշխատելուց հետո կրկին վերցնեմ ինձ հասանելիք խնամքի արձակուրդը, դրանից հետո ներկայացնեմ հղիթյան բյուլետենը, ինչպե՞ս կհաշվարկվի ֆիզ արձակուրդի գումարը՝ կհաշվարկվի տարվա եկամուտ, թե՞ խնամքի արձակուրդ գնալու նախորդ ամսվա աշխատավարձով։