Նոր ՀԴՄ գրանցման հետ կապված

Nune.

Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս վարսավիրական ծառայությունների մատուցումն է: Իմ նոր սերնդի ՀԴՄ հետ տեխնիկապես և ծրագրային պրոբլեմներ են առաջացել, և երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի համապատասխան ծառայությունները վերանորոգեն: Նրանք, որպեսզի աշխատանքներս չընդհատվեն, առաջարկում են ժամանակավորապես փոխարինող նոր սերնդի ՀԴՄ մինչև իմ ՀԴՄ վերանորոգելը:

Խնդրում եմ օգնեք` ի՞նչ դիմումներ պետք է (էլեկտրոնային տարբերակով, թե անձամբ) ներկայացնեմ տարածքային հարկային մարմին, որպեսզի փոխարինող ՀԴՄ-ն ժամանակավորապես գրանցեն: Կամ ի՞նչ գործողություններ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Sam

Հարգելի Նունե, պետք է դիմումը ներկայացնեք էլեկտրոնային եղանակով, ապա կանչեք ԹոչՄաստեր սպասարկողին, որպեսզի ակտիվացնի ՀԴՄ-ն: Էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեք դիմում, հարցերի դեպքում գրեք samvel.sargsyan.2014 շնիկ gmail.com.

Sona

Հարգելի Նունե,

Եթե Ձեր սարքը հանդիսանում է նոր սերնդի Mitac կամ PAX մոդելի սարք, ապա կարող եք դիմել Ձեր ՀԴՄ սպասարկող ընկերությանը, որը պարտավոր է Ձեզ տրամադրել ժամանակավոր փոխարինման սարք։ Եթե չունեք սպասարկող ընկերություն,ապա կարող եք դիմել “Սմարթ Սոլյուշնս” ՍՊԸ-ին +374-60-500004, որն էլ կկատարի Ձեր ՀԴՄ սարքի հետագա սպասարկումը և հարկ եղած դեպքում կտրամադրի ժամանակավոր փոխարինման սարք, մինչ Ձեր սարքը նորոգվում է։