Նոր գրանցված ԱՁ

Արման.

Նոր գրանցել եմ Ա/Ձ, այն դեռևս չի գործում: Մինչև գործունեությունը սկսելը ի՞նչ քայլեր պետք է կատարեմ պետական մարմինների հետ կապված: Ա/Ձ-ն գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, խնդրում եմ, եթե հնարավոր է մանրամասն տեղեկացրեք, թե ուր պետք է գնամ (ցանկալի է` նշելով հասցեն) և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ: Ա/Ձ-ի գործունեությունը սկսելուց հետո ես բնականաբար կունենամ հաշվապահ, իսկ մինչ այդ խնդրում եմ Ձեր օգնությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ԱՐՄԻՆԵ

Բարև, Արման, իսկ ի՞նչ գործունեություն եք սկսելու:

Թեհմինե

ԱՁ-ի համար պետռեգիստրի վկայական ստանալուց հետո ՀՏ-ում մեխանիկորեն գրանցվում եք: Երբ կսկսեք բուն գործունեությունը, նոր կարող եք դիմել տարածքային ՀՏ ՀԴՄ կամ առաքման գիրք գրանցելու համար: Եթե վաճառասրահ է միայն մանրածախ առևտրի համար, գրանցում եք միայն ՀԴՄ, եթե ունենալու եք գործուենության մի քանի հասցե, կամ փոխանցումով վաճառք եք իրականացնելու, ամեն հասցեի համար վերցնելու եք նաև առաքման գիրք:
Մինչև բուն գործունեություն սկսելը` գրանցման ամսից յուրաքանչյուր ամիս վճարելու եք մին. 5000 դրամ սոց վճար:
Նաև հայտ եք բացելու տարածքային սոցապ բաժնում` Ձև Ֆ1, Ֆ5:

Արման

Շնորհակալ եմ պատասխանների համար: Գործունեությունը խաղալիքների արտադրություն է, հավանաբար միայն փոխանցումով (անկանխիկ):