Ենթադրենք կազմակերպությունը որոշել է իր հիմնական գործունեությունից զատ զբաղվել նոր գործունեությամբ, ինչպես կարելի է այդ նոր գործունեությունը գրանցել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար
ՍՊԸ-ի կանոնադրության մեջ նրա գործունեության առարկան և նպատակները նշելը պարտադիր չէ, սակայն դրանք կարող են նշվել: ՍՊԸ-ն, ինչպես նաև այլ առևտրային կազմակերպություններ, իրավունք ունեն զբաղվել օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբˋ անկախ այն հանգամանքից, թե դրանց կանոնադրության մեջ կամ գրանցման վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված է, թե ոչ: Պետք է նշել միայն, որ ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակներով առևտրային կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
Ոչ առևտրային կազմակերպությունների` հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների կանոնադրություններում պետք է սահմանված լինեն նրանց գործունեության առարկան և նպատակը: