Նոր աշխատող գրանցելու վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ: Մեր ընկերությունը ԱՁ է, հարկվում է շրջանառության հարկով:
Եթե taxservise-ում աշխատող ենք գրանցում՝
1.աշխատողին գրանցում ենք այսօրվա ամսաթվով, նա կարո՞ղ է այսօր անցնել աշխատանքի:
2.taxservise-ում գրանցելիս աշխատավարձի չափը գրանցում ենք 55 000 դրա՞մ, թե՞ ավելի մեծ գումար, որ պահումները հանած ստացվի 55 000 դրամ:
3.Կարո՞ղ ենք գումարը առձեռն վճարել աշխատողին:
4.Այդ դեպքում հարկային պարտավորությունները ինչպե՞ս ենք փոխանցում:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատողին գրանցում եք մեկ օր առաջ: Գրանցման հայտում աշխատավարձ չի նշվում: Աշխատողին կարող եք գումարը առձեռն վճարել: Եկամտային հարկն ու սոց. վճարը կատարում եք միասնական հաշվին և վճարում եք դրոշմանիշային վճար:

Մանե

1) Աշխատողին կարող եք գրանցել վաղվա ամսաթվով, և վաղվանից անցնի աշխատանքի:
2) Աշխատողին գրանցելուց աշխատավարձի չափ չի նշվում: Աշխատավարձը նշվում է հաշվետվություն ուղարկելուց (ավելի մեծ գումար, որ հարկերը հանելուց հետո ստացվի 55 000 դրամ, եթե սոց. վճարող է՝ մոտավոր 76 000 դրամ):
3) Այո, կարող եք:
4) Հարկային պարտավորությունները փոխանցում եք բյուջեի միասնական հաշվեհամարին:

Տիգրան

2. Աշխատավարձի չափը 55 000 դրամ ստանալու համար գրանցում եք 76 000 դրամից ոչ պակաս, եթե սոց. վճար վճարող է:
3. Կարող եք գումարը առձեռն վճարել աշխատողին՝ լրացնելով վճարային տեղեկագիր:
4. Հարկային վճարումների դեպքում փոխանցում եք միասնական հաշվեհամարին, իսկ դրոշմանիշային/զինծառայողների ֆոնդինը՝ համապատասխան հաշվին, անպայման նշեք Ձեր ՀՎՀՀ-ն:

Արա

1. Աշխատողին գրանցում եք վաղվա ամսաթվով, և նա իրավունք ունի աշխատելու միայն վաղը:
2. Աշխատողին այնքան աշխատավարձ պետք է տաք, որ հարկերը հանելուց հետո այն կազմի 55 000 դրամ:
3. Կարող եք առձեռն վճարել:
4. Հարկային պարտավորությունները փոխանցում եք բանկի միջոցով: