Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել հետեվյալ հարցերում․
• ՍՊԸ գրանցելու օրը կնքելու եմ պայմանագիր տնօրենի հետ։ Հարց – պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել
• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն
• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունէություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր
Պետք է ակտիվացնեք ՊԵԿ_ի էլեկտրոնային հաշվետվությունների Ձեր էջը և տնօրենի համար գրանցման հայտ ուղարկեք աշխատանքի անցնելու նախորդ օրը, կամ փաստացի աշխատանքը սկսելու օրվա մինչև 14։00, հակառակ դեպքում վարչական տուգանք կառաջանա։ Հարկման համակարգի ընտրությունը նույնպես ձեր էջով եք անելու` համապատասխան հաշվետվության ձևը ուղարկելով։
Կներեք, իսկ եթե ՍՊԸ-ն պետ. ռեգիստրով բացվել է դեկտ. 21-ին, իսկ տնօրենի գրանցման հայտը հունվարի 15-ին է ուղարկվել, վարչական կառաջանա՞։
Եթե տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքել եք հունվարի 15_ից,ապա ոչ մի խնդիր չի առաջանա։ Աշխատավարձը կհաշվեք ամսի 15_ից ու կվճարեք
Ճիշտ հասկացա որ հնարավոր է ՍՊԸ գրանցել հիմա, մեկ-երկու ամիս գործունեություն չծավալել, հետո ընդունել աշխատանքի տնօրենի և այդ օրվանից գրանցվել ՊԵԿ վերոնշյալ էջում և սկսել տրամադրել նշված հաշվետվությունները՞
Թե ՍՊԸ գրանցելուց պարտավոր եմ անմիջապես տնօրենին ընդունեմ աշխատանքի՞
Հարց – 1․ պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել՝ պատասխան- ներկայացնել գրանցման հայտ ՊԵԿ
• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն՝ պատասխան- ՊԵԿ Petekamutner.am՝ ներկայացնել հայտարարություն ընտրած հարկման դաշտի
• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունեություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր -պատասխան՝ տնօրենի համար եկամատայինի ամսական հաշվարկ՝ ձև 189, մյուս հաշվետվությունները՝ համապատասխան Ձեր ընտրած հարկման դաշտի։
Շնորհակալ եմ
Հնարավոր է ՍՊԸ գրանցել հիմա, մեկ-երկու ամիս գործունեություն չծավալել, հետո ընդունել աշխատանքի տնօրենի և այդ օրվանից գրանցվել ՊԵԿ վերոնշյալ էջում և սկսել տրամադրել նշված հաշվետվությունները՞
Թե ՍՊԸ գրանցելուց պարտավոր եմ անմիջապես տնօրենին ընդունել աշխատանքի՞
ՍՊԸ գրանցելու օրը կնքելու եմ պայմանագիր տնօրենի հետ։ Հարց – պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել
պետք է գրանցման հայտ ներկայացնել հարկային հաշվետվությունների համակարգով,
• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն
հարկային հաշվետվությունների համակարգում պետք է նտրեք հայտարարության տեսակը ու ներկայացնեք, ,
• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունէություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր
եկամտային հարկի ամսեկան
Շնորհակալ եմ․
Խնդրում եմ նաև հուշել ինչքան ժամանակ ունեմ ՊԵԿ տնօրենի գրանցման հայտ և հարկման մասին հայտարարությանը տալու համար՞