Նորաբաց կազմակերպությունը չի գործում

Elen.

Բարև ձեզ: Ես բացել եմ ՍՊԸ 2012 թ.-ի նոյեմբերի վերջին օրերին, բայց մինչև այսօր չեմ աշխատում, ոչ մի գործարք չեմ կատարել և որոշ ժամանակ դեռ չեմ աշխատելու: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Պե՞տք է դիմում եմ գրեմ, որ չեմ աշխատում, թե՞ ոչինչ անել հարկավոր չէ, որովհետև ես ոչ մի գործարք չեմ կատարել:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սարգիս

Դուք կարող եք դիմում գրել, որ չեք աշխատում, բայց այդ դեպքում տեղի կունենան պարբերաբար ստուգումներ: Ընդհանրապես խորհուրդ չի տրվում այդ տարբերակը: Իսկ ահա քանի որ ընդհանրապես գորժծարք չեք կատարել, միգուցե ոչինչ անել հարկավոր չէ, կամ էլ 2-րդ տարբերակ` երևի 0-ական պետք է ներկայացնեք հաշվետվությունը:

Սարգիս

Կարծում եմ, որ այդ 2 տարբերակներն էլ ճիշտ են, բայց համոզված չեմ, գուցե ավելի բարձրակարգ հաշվապահը կարողանա այց հարցի պատասխանը տալ, հարգելի Էլեն:

Դավիթ Իսախանյան

Դուք պարտավոր եք մինչև 2013 թվականի ապրիլի 15-ը ներկայացնել Շահութահարկի տարեկան հաշվարկ` բնականաբար ամբողջությամբ զրոներով: Չներկայացնելու դեպքում Ձեզ կենթարկեն վարչական պատասխանատվության:

Elen

Շատ շնորհակալ եմ:

Elen

Եվ մեկ հարց էլ ունեմ:
Բաժնեմասի 100%-ն ինձ է պատկանում, և ես էլ հանդիսանում եմ ՍՊԸ տնօրենը: Բայց ես տնօրենին աշխատավարձ չեմ նշանակել, պարտադիր պե՞տք է աշխատավարձ նշանակեմ մինչ տարեկան հաշվարկը ամբողջությամ 0-ներով ներկայացնելը: