Կարեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ՍՊԸ բացելու համար կարող եմ գրանցել մեկ անձ` տնօրեն, կես դրույքով: Ի՞նչ հարկային ռեժիմով է աշխատում բրոքերային կազմակերպությունը, որը զբաղվում է միայն միջնորդությամբ` ներմուծման և արտահանման ոլորտում: Կանխավ շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, հարգելի Կարեն: Այո, կարող եք գրանցել մեկ աշխատող` տնօրեն, սակայն լրիվ դրույքով, քանի որ “կես դրույք” հասկացություն հիմա չկա: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա այդքան էլ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ գործունեություն է իրականացնում կազմակերպությունը: