Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է

Տաթև․

Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է, որտեղ կա միայն տնօրեն (ՀԴՄ չունի, չի գործում):
Կարո՞ղ եք ասել՝ բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն պիտի ներկայացվի:
Եվ վճարները՝
ԱՁ-ի եկամտային հարկ և սոց․ վճարներ 10.000
Դրոշմանիշային վճար՝ 12.000 (արդյո՞ք կարելի է դրոշմանիշային վճարը բաշխել ամսական 1000 վճարել, թե՞ պարտադիր պիտի 12.000 միանվագ վճար արվի)

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե ձևակերպել եք տնօրեն, ուրեմն պետք է հանձնեք տնօրենի հայտը և տնօրենի համար վճարեք 23 % եկամտային հարկ, 2.5 % սոց. վճար աշխատավարձից և ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար, շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը, տնօրենի եկամտայինի հաշվետվությունը, շրջանառության հարկի հաշվետվությունը եռամսյակային է: ԱՁ դրոշմանիշային վճարը՝ 12 000 դրամը, վճարվում է տարեկան:

Տաթև

Իսկ եթե տնօրեն չկա, միայն ԱՁ-ի հիմնադիրն է, ու ինքն է աշխատացնում կլինիկան, այդ դեպքում միայն 10 000 ու 12 000 պետք է վճարվի և վե՞րջ:

Մարինե

Պետ. ռեգիստրով տնօրեն հաստատ ձևակեպվե՞լ է: Առանց դրա էլ հնարավոր էր: Ամսական 5 000 դրամ սոց. վճար, 5 000 դրամ շահութահարկ, 5 տոկոս եռամսյակային և 12 000 դրամ տարեկան դրոշմանիշային վճար: Առաջինը գրանցումից հետո 20 օրվա ընթացքում տալ շրջանառության հարկ վճարողի հայտարարություն:
Իսկ եթե տնօրեն եք ձևակերպել, այս վճարները կան, պլյուս Ալլայի գրածը:

Ամիկում

Հարգելի Տաթև,
ԱՁ-ն տնօրեն չի ունենում: Ինչպես հասկացա՝ աշխատողներ չունեք (չնայած գոնե բուժքույր պետք է ունենայիք): Այս դեպքում շրջ. հարկի եռամսյակային մուծումներից բացի վճարում եք միայն տարեկան 60 000 դրամ շահութահարկ, 60 000 դրամ սոց. վճար, եթե 1974թ.-ից հետո եք ծնված, և 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Կարող եք ամսական մուծել, որ տարվա վերջում ծանր չգա: