Հովհաննես.
Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան:
Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:
Կարելի է ասել,որ Ձեր ծախսը,որը նվազեցրել էք համախառն եկամտից`սխալ է,քանի որ փաստաթղթով հիմնավորված չէ,որովհետև անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքները`պետական գրանցման:Նայիր` ՀՀ քաղ.օրենսգիրք`հոդված 610,611:
Հարգելի Հովհաննես,
Առանց նոտարական հաստատման և կադաստրի կողմից տրված վարձակալության վկայականի տարածքի վարձակալության և վարձակալությունից բխող պարտավորությունների մասով ելքերը որպես ծախս համարելը դա չհիմնավորված ծախսեր են համարվում` (ՀՀ քաղ.օրենսգիրք`հոդված 610,611)
Հարգելի Թեմուր և Նառա շատ շնորհակալ եմ:
Խնդրում եմ ասեք իսկ 10% եկամտահարկն ել չեմ կարող նվազեցնել համախառն եկամտից:
Հիմնավորումը (ՀՀ քաղ.օրենսգիրք`հոդված 610,611) պարզ է:
Այս պարագայում ինչ կառաջարկեք ոչ մի ձևով հնարավոր չի նվազեցնել:
Գործող օրենսդրությամբ`չի կարելի,ինչ կարող եմ ասել…
Ոչ Հովհաննես,
եթե վարձակալության պայմանագիրը այս դեպքում հիմք չէ, ապա ինչի հիման վրա 10 % եկամտահարկ հաշվել???
Խնդրեմ 🙂
ամենաճիշտ լուծման տարբերակը նոտարով հաստատելն է և վարձակալության վկայականի ձեռք բերումը: