Accountant.am

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նկարչուհին ուզում է բացել նկարչական խմբակ։ Ուզում եմ իմանալ` ի՞նչ պետք է անի` ԱՁ բացելու՞ է, ի՞նչ պայմանագիր պետք է կնքի, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ու ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Կխնդրեի մանրամասնել:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կարող է առանց ԱՁ գրանցվելու, որպես միկրոբիզնես գործել, պետք է դիմի հարկային ու հայտարարություն ներկայացնի,

Քրիստինե

Շնորհակալություն։Եվ վարձերը անպայման փոխանցեն իր անձնական հաշվի՞ն, թե՞ նորից բանկում հաշիվ բացվի հարկայինով տրված տվյալներով։

Tigran

վարձերը այո կարող են փոխանցեն իր անձնական հաշվին,  

Քրիստինե

Բարև Ձեզ։ Կներեք մի հարց էլ տամ, եթե տվյալ անձը տարածք է վարձակալել ֆիզ․ անձից, տվյալ գործունեության համար, ով պետք է հաշվետվություն ուղարկի եկամտային հարկի և ինչպես պետք է վճարի տվյալ հարկը։

Tigran

եկամտային հարկի հաշվարկը վարձակալն է ներկայացնում, բայց երկուսով պետք է հայտարարություն ներկայացնեն վարձակալման մասին, վարձատուն էլ եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնի,