Արուսիկ.
Բարև Ձեզ:
Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։
Հնարավոր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում՝ մինչև 24մլն իրացման շրջանառությունը, կարող եք համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ, սակայն դա լիցենզավորվող գործունեություն է:
Դուք կարող եք գրանցել նաև Ա/Ձ և աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում և այլ իրավաբանական անձանց հետ համագործակցել հաշիվ դուրս գրելով։
Այո, կարող եք միկրոյի համակարգում աշխատել և ծառայության հաշիվ վավերագիր դուրս գրել:
Չմոռանաք ՍՊԸ-ն բացելուց հետո 20օրյա ժամկետում միկրո համարվելու հայտարարություն ներկայացնել, այլապես կհայտնվեք ԱԱՀ դաշտում: