Ներմուծված բեռնատարի ԱԱՀ հաշվանցում

Հասմիկ․

Բարև Ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ եթե բեռնատար մեքենա ենք ներմուծում Վրաստանից՝ իրացման նպատակով, հաշվանցվու՞մ է ԱԱՀ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Այո, կարող եք հաշվացնել ԱԱՀ-ն։

Հասմիկ

Բարև Ձեզ, շնորհակալ եմ։ Մի հարց ևս. հոդվածը խնդրեմ կասե՞ք։ Դա նույն 72 հոդվածի 8-րդ կե՞տն է։

Գայանե

Բարև ձեզ,ՀՕ հոդված 74-ը և հոդված 348-ը։

Հասմիկ

Շնորհակալ եմ

Գայանե

Այո, ԱԱՀ է հաշվանցվում։

Tigran

այո կարող եք,նայեք 71 հոդվածը

Հասմիկ

Շնորահակալ եմ

Astghik

Չէիք հաշվանցի, եթե ձեռք բերեիք կազմակերպության ներքին օգտագործման համար, այդ դեպքում հաշվանցման իրավունքը կծագի օտարման պահին։

Արթուր

Նշված դրույթը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծմանը․

Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`

8) Եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում