Ներմուծում 3-րդ երկրից

Ալբերտ․

Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ,
Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձը, որը հարկային ծառայությունում հաշվառված է որպես շրջանառության հարկ վճարող, ԵՏՄ երկիր չհանդիսացող՝ երրորդ երկրներից, ներ է մուծել ապրանք: Արդյո՞ք ապրանքը մաքսազերծելու համար վճարվում է ԱԱՀ և մաքսատուրք:
Եթե այո, ապա ո՞ր դեպքում կամ դեպքերում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Քանի որ շրջանառության հարկ վճարող եք, ԵՏՄ երկիր չհանդիսացող՝ երրորդ երկրից, ապրանքի ներմուծման դեպքում ապրանքը մաքսազերծելու համար վճարելու եք ԱԱՀ, հնարավոր է ակցիզայի հարկ, եթե ենթաակցիզային ապրանք է, պետտուրք մաքսայինին, իսկ մաքսատուրքը կախված է թե ինչ ապրանք է,կարող է անգամ 0 լինել::

Ալբերտ

Tigran, փորձում եմ կապնվել Ձեր հետ, չեք պատասխանում հեռախոսազանգերին…

Tigran

Իմ հեռախոսը անջատված չի եղել, զանգ չեմ ստացել որևէ համարից ու չպատասխանել։

Ալբերտ

Հարգելի Gevorg Grigoryan.

Ժամանակին, թե ՄՕ-ն, թե ՀՕ-ն և ոչ միայն, թե կարդացել եմ, թե ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ: ՈՒղղակի, ժամանակի ընթացքում, այդ ոլորտներին վերաբերող գործունեություն, չեմ իրականացրել: Ներկայումս, հնարավոր է, որ, Ա/Ձ-ի կարգավիճակով, որոշակի գործողություններ իրականացնեմ և անհրաժեշտ լինի ՆԵՐԿԱՅԻՍ գործող ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ պահանջների ու կարգավորումների իմացություն և կիրառում: Այն որ, ցանկացած ապրանք, ենթակա է մաքսազերծման՝ տեղյակ եմ: Սակայն և նաև, տեղյակ եմ, որ առկա ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ պահանջներն ու կարգավորումները կիրառելով հնարավոր է, որ Դե-Ֆակտո, միայն անհրաժեշտ փատաթղթային ձևակերպումներ իրականացվի, առանց, որևիցե հարկ կամ տուրք վճարելու: Հարցս, դրա մասին էր: Tigran-ը, առավել հասկանալի պատասխան է ներկայացրել: Ճիշտ է, ՀԱՐՑԸ, սպառվիչ պատասխան, դեռևս չի ստացել, բայց Tigran-ի պատասխանը, առնվազն քննարման հնարավորություն է ստեղծել, սպառիչ պատասխանին հասնելու համար…

Ալլա

Պետք է նայեք ձեր ներմուծվող ապրանքի կոդը, օգտվեք այս օրենքի կարգավորումներից։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ։ Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին

Ալբերտ

Շնորհակալ եմ: